ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիպրոսն ու Հունաստանը ԵՄ-ին կտեղեկացնեն Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների մասին

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ռումինիայում ընթացող Եվրամիության ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ մտադիր են ԵՄ առաջնորդներին տեղեկացնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների մասին, փոխանցում է Ekathimerini-ն:  

Նախօրեին Նիկոս Անաստասիադեսը Թուրքիայի գործողությունները համեմատել է «երկրորդ ներխուժման» հետ (թուրքական զորքերի ներխուժումը կղզի տեղի է ունեցել 1974թ.-ին):

 «Սա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է կամ, ինչպես կարող եմ նկարագրել, երկրորդ ներխուժում՝ հաշվի առնելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու խախտումը»,- ասել է նա:

Չնայած դրան Անկարան պնդում է Արևելյան Միջերկրականում իր ծրագրերի իրականացումը շարունակելու մասին:

Հաշվի առնելով այս հարցում ԵՄ առաջնորդների հանդեպ Թուրքիայի դիրքորոշումն` Աթենքը և Նիկոսիան կարծում են, որ Թուրքիայի միակ ուղերձը Գերմանիայի և Նիդեռլանդների կողմից տնտեսական ճնշումը կարող է լինել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: