ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պարսից ծոց նավեր ուղարկելու ԱՄՆ մտադրությունը ցավալի է. Լավրով

Photo by Johannes Simon/Getty Images

Պարսից ծոց նավեր ուղարկելու ԱՄՆ մտադրությունը ցավալի է: Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակի թեժացմանը և իր ավիակիրները Պարսից ծոց ուղարկելու ԱՄՆ մտադրությանն ու առհասարակ այնտեղ իր ռազմական ներկայությունն ուժեղացնելուն՝ ակնարկելով ուժ կիրառելու պատրաստականության մասին, մեր ամերիկյան գործընկերների վարքագիծն է դարձել՝ լինի Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում, թե Վենեսուելայում:  Այդ ամենը ցավալի է։ Եվ երեկ չէ առաջին օրը, հանդիպելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Ֆինլանդիայում, ես կոչ արեցի նրան բոլոր խնդրահարույց հարցերի համար օգտվել դիվանագիտական գործիքակազմից, այլ ոչ թե սպառնալ»,- ասել է Լավրովը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի ափեր կուղարկի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը և ռմբակոծիչներ։ Նրա խոսքով, այդկերպ Վաշինգտոնը «պարզ ու անսխալ ազդանշան է ուղարկում իրանական ռեժիմին առ այն, որ ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակման դեպքում ուժ կկիրառվի»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: