ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 986,52 դրամ ԱՐԾԱԹ - 259,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 084,43 դրամ

Մայիսի 9. խաղաղությունն անգին է

Photo by Gayane Budaghyan

Կա գին, որը վճարվում է պատերազմի համար: Պատմությանը հայտնի են շատ պատերազմներ, որոնք տևել են տասնամյակներ և նույնիսկ դարեր: Պատերազմները, սակայն, չեն կարող հավերժ տևել. դա դեմ է մարդկային բնույթին, դեմ է առողջ դատողությանը: Եվ փառք Աստծո: Ի վերջո, պատերազմի գինը հենց ինքնին կյանքն է...

Կա գին, որը վճարվում է խաղաղության համար: Եվ անկախ նրանից, թե որքան կրկնես, որ «վատ խաղաղությունը լավ պատերազմից ավելի լավ է», նրանք, ովքեր չեն անցել պատերազմի միջով, չեն կարող հասկանալ այս պարզ բառերի խորը իմաստը: Եվ նրանք ավելի հաջողակ են, քանի որ ավելի լավ է չիմանալ, թե ինչ բան է պատերազմը: Ի վերջո, խաղաղության գինը պատերազմի հիշողությունն է:

Այսօր՝ մայիսի 9-ին, հայերը տոնում են Հաղթանակի օրը, որը հաղթանակ էր ֆաշիզմի դեմ 1945 թ.-ին, որը հաղթանակ էր ադրբեջանցիների ռմբակոծությունների դեմ 1992թ.-ին և հաղթանակ էր իրենց սեփական ճակատագրի նկատմամբ, քանի որ ստեղծվեց Արցախի բանակը: Եռատոն, որ հայերին խաղաղության հույս տվեց...

Երիտասարդ դեմքերն իրենց տապանաքարերից լուռ հաստատում են, որ այս փխրուն խաղաղության համար վճարված գինը շատ բարձր էր...

Ո´չ, ամեն դեպքում խաղաղությունն անգին է: Եվ այսօր լավ առիթ է հիշելու, որ խաղաղությունը պետք է փայփայել: Մենք պետք է այն պահպանենք և հիշենք, որ մայիսի 9-ը շատ տառապանք տեսած օր է: Ի վերջո, դրա գինը հենց կյանքն է եղել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 5 կմ/ժ
26 C°
 
19°  31° 
27.08.2019
18°  32° 
28.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը