ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ծրագրերի մեջ էր մտնում Արցախի մայրաքաղաքի ոչնչացումը և Մեղրիի գրավումը.

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ Արցախի բանակը կատարեց իր առջև դրված խնդիրը: Այս մասին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում:

«Ադրբեջանի ծրագրերի մեջ չէր մտնում մի քանի հեկտարի գրավումը: Բաքվի ծրագրերի մեջ էր մտնում ապրիլի 24-ին Ստեփանակերտի ոչնչացումը, իսկ Մեղրին գրավելը: Բնականաբար, այս ծրագրերը չէին իրականանալու: Այդ բլից-կրիգը ամբողջությամբ ձախողվեց: Պատմության մեջ քիչ են ի սկզբանե նման ձախողման օրինակները»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նա, միաժամանակ, ընդունեց որոշակի խնդիրների առկայությունը: «Խնդիրներ կան, և դրանք լուծվում են: Սահմանի ամրացման վիթխարի աշխատանք է կատարվել, դա տեսանելի է անգամ անզեն աչքով: Կա նաև աշխատանք, որը չի երևում, բայց զգալի նշանակություն ունի բանակի ամրապնդման համար»,- նշեց Դավիթ Բաբայանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: