ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

10 միլիոն դոլարի ներդրում կարվի գյուղատնտեսական, կրթական, սպասարկման ոլորտներում. նախարարություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ այցելել է «Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա՝ ծանոթանալու նորաստեղծ հաստատության գործունեությանը։

Նախարարը շրջայց է կատարել ակադեմիայում, ծանոթացել ուսուցման առարկաների ցանկին, ուսումնառողների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ակադեմիայի զարգացման ծրագրերին։

Ըստ հիմնադրի, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի նպատակն է նպաստել Հայաստանում հյուրընկալության ինստիտուտի կայացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, հայկական խոհանոցի միջազգայնացմանը։ Ակադեմիայի ղեկավարությունը մտադիր է այն դարձնել տարածաշրջանում գերազանցության կենտրոն:

Նախարար Տիգրան Խաչատրյանը «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել է ընկերության ներդրումային ծրագրերը տարբեր ուղղություններով։

Դավիթ Երեմյանը նշել է, որ «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն իրականացնում է 3 խոշոր նախագիծ, որոնցից մեկն էլ հենց ակադեմիան է։ Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, երրորդն էլ՝ նոր ձևաչափի ռեստորանները։ «Այս տարվա ներդրումների ծավալը մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար կկազմի և կստեղծվի 250 նոր աշխատատեղ», - նշել է Դավիթ Երեմյանը։

Նախարարին տեղեկացվել է, որ Դիլիջանում նոր խոզաբուծական ֆերմա է բացվել, և Հայաստան են բերվել կանադական հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ: Ընկերությունն օգտվել է մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների համար տրվող պետական սուբսիդավորման արտոնությունից։

Ֆերման համապատասխանեցված է արտադրության և որակի միջազգային սահմանված բոլոր չափանիշներին: Նշվել է նաև, որ Ջերմուկում արդեն գործում է խոշոր անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ անասուններ. մեծածավալ ներդրումներ են իրականացվում այն նորարարական տեխնոլոգիաներով հագեցնելու համար։

Սուսաննա Սաֆարյանը, կիսվելով այցի տպավորություններով, նշել է, որ բավականին հետաքրքիր նախագիծ է ստացվել, որը, թերևս, գաստրոարդյունաբերության ոլորտում երկարատև փորձի արդյունք է՝ ուղղված սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը։ «Հայաստանը գաստրոտուրիզմի մեծ հեռանկարներ և ներուժ ունի։ Վստահաբար, աջակցելու ենք այն բոլոր նախագծերին, որոնք կնպաստեն գաստրոզբոսաշրջության զարգացմանը, ինչը մեզ համար շատ առանցքային է։ Ինքներս էլ պետք է Հայաստանը դիրքավորենք այնպես, որ ընդհանուր պատկերի մեջ գաստրոտուրիզմը մեծ բաղադրիչ կազմի, քանի որ Հայաստանի մասին զբոսաշրջիկների դրական տպավորություններից մեկը հենց սննդի վերաբերյալ է», - նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Տեղում քննարկվել է գաստրոզբոսաշրջությանն առնչվող մեծամասշտաբ միջոցառում իրականացնելու հնարավորությունը, որը կհամախմբի գաստրոարդյունաբերության ոլորտում ծառայություն մատուցող ընկերություններին՝ ներկայացնելու հայկական սննդի բազմազանությունը՝ ներգրավելով նաև միջազգային մասնագետների։ 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: