ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանցի ըմբիշ Հաջիմուրատ Գացալովը ելույթ կունենա Հայաստանի հավաքականում

Informburo.kz

2004թ.-ի օլիմպիական չեմպիոն և ազատ ոճի ըմբշամարտի հնգակի չեմպիոն Հաջիմուրատ Գացալովը հայտարարել է, որ վերադառնում է մեծ սպորտ և ելույթ է ունենալու Հայաստանի հավաքականում։ Այդ մասին Գացալովը հաղորդել է «ՏԱՍՍ»–ին։

«Որոշել եմ վերսկսել կարիերաս, ցանկանում եմ կրկին փորձել ուժերս մեծ մրցագորգում, որտեղ վերջին անգամ ելույթ եմ ունեցել 2016թ.-ին Յակուտսկում Ռուսաստանի առաջնության ժամանակ: Երեք տարի անց ես իմ մեջ ուժ և ցանկություն եմ զգում ավարտելու այդ շրջանը։ Նպատակին հասնելու համար կանեմ այն ամենը, ինչ կարող եմ»,- ասել է Գացալովը:

Նա նշել է, որ կշարունակի մնալ Ռուսաստանի քաղաքացի, բայց սպորտում կա նաև սպորտային քաղաքացիություն հասկացությունը. մարզիկը կարող է ներկայացնել ուրիշ երկիր։

«Ես ելույթ կունենամ Հայաստանի հավաքականում։ Ռուսաստանի ներսում մրցակցությունը մի բան է, բայց երբ դու համաշխարհային մրցագորգում ես` այլ բան է», – կարծում է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: