ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջինն եմ. Միհրան Հարությունյան

Կրասնոդարում մայիսի 17-ին տեղի կունենա  «Չեմպիոններ գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Մրցաշարին մասնակցելու են բազամաթիվ  հայտնի ըմբիշներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա պատմեց մրցաշարին մասնակցելու դրդապատճառների և առաջիկա ծրագրերի մասին:  

-Սոցցանցերում ակտիվ քննարկվում է  վերադարձդ: Կարո՞ղ ենք ասել, որ վերադառնում  ես  պրոֆեսիոնալ ըմբշամարտ:

-Միանշանակ, ես վերադառնում եմ և ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջին համարն եմ: Ոչ թե խոսակցություններով, այլ՝ գորգում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ցույց տալ, որ ինձնից լավն է գորգում, ապա տեղ ու ժամ ասեք՝ ես այնտեղ կլինեմ:

-Ինչու՞ որոշեցիր մասնակցել այս մրցաշարին:

-Ինչ-որ բանից պետք էր սկսել: Առաջարկը եղավ իմ ընկեր Ստեփան Մարյանյանից և ընդունեցի:

-100 տոկոսով հե՞տ ես եկել  ըմբշամարտ, թե՞ համատեղելու ես MMA-ի հետ:

-Այս պահին գորգում եմ, բայց կհամատեղեմ, քանի որ մեծ ցանկություն  և հավանականություն կա, որ  հուլիսի 6-ին Երևանում հանդես կգամ հայ երկրպագուների համար MMA-ի շրջանակում:

- Ռիո-2016-ից  հետո բաց ես թողել Հայաստանի բոլոր առաջնությունները և կորցրել տեղդ թիմի կազմում:

-Տեղը հավաքականի կազմում ինձ ոչ մեկ նվեր չի տվել կամ ամրագարել, ես այն նվաճել եմ իմ մրցելույթներով: Այս անգամ էլ ոչ մի նվեր չեմ սպասում: Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է: Եթե, իհարկե, ոչ ոք  մութ խաղեր չխաղա:

-Հնարավոր է  նոյեմբերին անցկացվի Հայաստանի առաջնություն: Կմասնակցե՞ս, և եթե այո, ապա որ քաշային կարգում:

-Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ կտա ինձ Հայաստանի առաջնությունը, եթե դա կլինի Օլիմպիական խաղերի համար՝ կմասնակցեմ: Վաղուց նպատակ չունեմ դառնալ Հայաստանի չեմպիոն: Մտածում եմ, որ Հայաստանում վաղուց բոլորին ապացուցել եմ ամեն ինչ, բայց եթե դա Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ կլինի, ապա այնտեղ կլինեմ: Հանդես եմ գալու 67 կգ քաշային կարգում, ոչինչ չի փոխվել:

-Ըմբշամարտին վերաբերող ի՞նչ ծրագրեր ունես: 

-Հետ բերել այն, ինչ գողացել էին Ռիո-2016-ի ժամանակ, նպատակս Տոկիո-2020-ն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: