ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն ծաղրում է Եվրոպային. Զարիֆ

The National

Եվրոպական միությունը պետք է դադարեցնի ենթարկվել Թեհրանի վերաբերյալ Վաշինգտոնի թելադրանքին, ոչ թե պարզապես «ափսոսանք» հայտնի ԱՄՆ հակաիրանական քաղաքականության համար: Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում:

«ԵՄ հայտարարությունը վկայությունն է այն բանի, թե ինչու է միջուկային համաձայնագիրն այնտեղ, որտեղ հիմա է. ԱՄՆ-ն մեկ տարի ծաղրում է Եվրոպային եւ մնացյալ աշխարհին, իսկ ԵՄ-ն կարող է արտահայտել միայն «ափսոսանք»,- նշել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ Նախօրեին ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն էին հրապարակել՝ իրենց ափսոսանքը հայտնելով Իրանի դեմ ԱՄՆ մտցրած նոր պատժամիջոցների կապակցությամբ, նշելով, որ լիովին հանձնառու կլինեն միջուկային համաձայնագրի «պահպանմանն ու ամբողջական կատարմանը, որը նրանք միջուկային չտարածման գլոբալ ճարտարապետության առանցքային ձեռքբերում են համարում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: