ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալը ժամանակ ու քաղաքական կամք է պահանջում. ՌԴ ԱԳՆ

Riafan.ru

Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրված համաձայնագիրն այսօր էլ շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը: Այս մասին ասված է Բիշքեկյան արձանագրությունների 25 տարվան նվիրված ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, որ կարգավորման շուրջ բանակցությունները բարդ գործընթաց են, և կարգավորման առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալը պահանջում է ժամանակ ու քաղաքական կամք։ «Մոսկվան տեսնում է հակամարտող կողմերի՝ խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։ Այդ են վկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած վերջին հանդիպումը և երկու երկների արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները»,- նշում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերաետսչության տարածած հաղորդագրությունում ասված է նաև, որ Մոսկվան, իր կողմից, փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելուն ակտիվ աջակցություն կցուցաբերի։ «Ինչպես և նախկինում, մենք շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին», - նշված է պաշտոնական Մոսկվայի հայտարարությունում:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: