ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան հերքել է ռուսական C-400-ի ձեռքբերումից հրաժարվելու մասին տեղեկատվությունը

Regnum

Թուրքիայի նախագահի վարչակազմի կապի դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հերքել է Bild-ի այն տեղեկատվությունը, ըստ որի Թուրքիայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտադիր են վերանայել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման մասին իրենց որոշումը, հաղորդում է Regnum-ը:

«Ձեր աղբյուրները սխալվում են: Տեղեկատվություն հարցրեք ինձանից: Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումն ավարտված գործ է»,- ասել է Ալթունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Առաջին խմբաքանակի մատակարարումը սպասվում է ամռանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: