ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատարագ Շուշիում՝ նվիրված Արցախի Հանրապետությանն ու ՊԲ-ին

Եռատոնին նվիրված խորհրդանշական միջոցառումների շարքում մայիսի 10-ին, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի կողմից, Շուշիի <<Ղազանչեցոց Ամենափրկիչ>> եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Արցախի Հանրապետությանը, ՊԲ-ին և նրա շարքերում ծառայություն իրականացնող բոլոր զինվորականներին:

Հոգևոր արարողությանը ներկա էին գտնվել հայկական երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների ղեկավարներ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ: Հոգևոր արարողության ավարտից հետո Արցախի հոգևոր առաջնորդը իրականացրել է նաև հանրապետական օրհնության կարգ և հանդես եկել օրվա խորհուրդը պարզաբանող խոսքով:

Նույն օրը ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմը, մասնակցել է նաև Շուշիում` արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի` Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, ինչից հետո Վարդանի մարտական կենսագրությունից ուշագրավ դրվագներ են վերհիշել մարտական ընկերներից Արշավիր Ղարամյանը, Արկադի Կարապետյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: