Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն այսօր՝ մայիսի 12-ին, հայտարարություն է տարածել Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԱԳՆ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև․
«2019թ․ մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար:
Հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտությունն ենք վերահաստատում միջնորդների, հատկապես Ռուսաստանի Դաշնության ջանքերի համար, որը կարևորագույն դեր ունեցավ այս համաձայնագրերի կնքման գործում։ Հետագայում այդ համաձայնագրերը և դրանց նշանակությունը գնահատվեցին և հավանության արժանացան միջազգային հանրության կողմից, մասնավորապես 1994թ․ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուցադրել է իր անսասան կարողությունը պաշտպանելու և հակազդելու Ադրբեջանի կողմից ավերիչ ագրեսիային ու 1990-ականների սկզբի էթնիկ զտումներին ու ոչնչացման սպառնալիքին, ստեղծելու ժողովրդավարական հասարակության ամուր հիմքեր և ազատորեն որոշելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը` ուղղված ինքնորոշման իրավունքի լիարժեքորեն իրացմանը: Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը:
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և մասնավորապես 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ագրեսիայի լույսի ներքո 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վավեր մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդեմ ուժի կիրառման և ռազմական գործողությունների վերսկսման, որը աղետալի հետևանքներ է ունենալու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016թ. մայիսի 16-ի համատեղ հայտարարության մեջ վերահաստատեցին իրենց աջակցությունը 1994-1995թթ. Հրադադարի մասին համաձայնագրերին և պնդեցին դրանք հարգելու կարևորության վրա:
Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն: Ավելին, այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպես հիմնասյուն՝ ուժի կիրառումը մերժելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնորեն ճանաչված միջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում իրական առաջխաղացում ապահովելու համար:
Հրադադարի ռեժիմը հարգելու մասին 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները մատնանշում են քաղաքական կամքի կարևորությունը զինադադարը պահպանելու և էսկալացիայի ռիսկը նվազեցնելու գործում: Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց արդյունքում ծանր վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մեկ զինծառայող համապատասխանաբար շփման գծում և սահմանին: Այս ցավալի միջադեպերն ընդգծում են հրադադարի ռեժիմին և դրա ամրապնդմանը հավատարիմ մնալու կարևորությունը։ Հատուկ միջոցները, մասնավորապես 2016 թվականին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, պետք է կյանքի կոչվեն։
Հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձևաչափի իսկության և կենսունակության, ինչպես նաև հակամարտության տևական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտության մասին։
Այս տարեդարձը նաև խրախուսում է բոլոր կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ տևական խաղաղությանը, ինչը բազմիցս վերահաստատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ թվում նաև 2019 թ․ մարտի 29-ին Վիեննայում կայացած վերջին գագաթաժողովում»։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 0 կմ/ժ