ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

© Sputnik/ Владислав Адамовский

Կիրակի՝ տեղական ժամանակով 07:00-ին, շուրջ 2 հազար ընտրատեղամաս է բացվել Լիտվայում անկախության շրջանում յոթերորդ նախագահական ընտրություններն անցկացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Միաժամանակ հանրապետությունում անցկացվում է նաև երկու հանրաքվե՝ երկքաղաքացիության ներդրման և պատգամավորական կորպուսը 15 տոկոսով կրճատելու մասին:

Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են ինը թեկնածուներ: Փորձագետների կարծիքով և համաձայն սոցիոլոգիական հարցումների տվյալների՝ ֆավորիտներն են 54-ամյա տնտեսագետ Գիթանաս Նաուսեդան, 44-ամյա ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն և 48-ամյա վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը: Լիտվայի ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն պաշտոնավարում է երկրորդ ժամկետով և երրորդին չի կարող հավակնել:

Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը: Եթե կիրակի թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի դա անել, երկու շաբաթ անց կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: