ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանից Օմսկ ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Ստավրոպոլում

Известия

Հայաստանից Օմսկ ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Ստավրոպոլի մայրուղում, որի հետևանքով երեք մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով մարզում ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

Վարչության տվյալների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: «Միներալնիե Վոդի-Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կմ-ի վրա Երևանից Օմսկ ուղևորվող Nissan Elgrand մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է անվադողի վնասման պատճառով: Միկրոավտուբուսում գտնվել է ութ մարդ (բոլորը չափահասներ). տուժել է երեք մարդ»,-ասվում է լրագրողների տարածած հաղորդագրության մեջ:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալներով՝ նրանք ստացել են թեթև վնասվածքներ. զոհեր չկան: Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ-ի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները:

ՆԳՆ-ի գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ «ավտոմեքենայի վարորդին չի հաջողվել կառավարել մեքենան, որի հետևանքով միկրոավտոբուսը կողաշրջվել է: Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառ են հանդիսացել ձմեռային անվադողերը»,-ասել են վարչությունում՝ հավելելով, որ այժմ որոշվում է ուղևորներին նշանակետին հասցնելու հարցը:

Վարչությունում նաև նշել են, որ երեք տուժածները, բժիշկների որոշման համաձայն, որոշ ժամանակ կմնան հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մյուս ուղևորներին տեղափոխելու համար Հայաստանից մեկնել է մեկ ուրիշ ավտոմեքենա, որով նրանք կտեղափոխվեն՝ նախնական երթուղու համաձայն:

Դեպքի հանգամանքները ստուգվում են, անցկացվում է քննություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: