ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թել Ավիվում պաշտոնապես մեկնարկել Է «Եվրատեսիլ-2019»-ը

AlmatyLife

Թել Ավիվում մայիսի 13-ին «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթն սկսվել է քաղաքի կենտրոնում Գաբիմա թատրոնի մերձակա հրապարակում «նարնջագույն ուղեգորգով» 41 ազգային պատվիրակությունների մասնակցությամբ կայացած դեֆիլեով, հայտնում է «Արմենպրես»-ը:

«Եվրատեսիլ-2019»-ը պաշտոնապես մեկնարկեց «նարնջագույն ուղեգորգի» ավանդական արարողությամբ»,- իր կայքում նշում է Kan հանրային հեռարձակման իսրայելական կորպորացիան, որը պատասխանատու է ստուգատեսի համար:

Կիրակի Թել Ավիվի առափնյակի հարավային մասում՝ Չառզ Կլորի զբոսայգում բացվել է «Եվրատեսիլի ավանը»: Կազմակերպիչները նշում են, որ դա ամենամեծ համանման համալիրն է, որն ստեղծվել է մրցույթի անցկացման ողջ ժամանակաշրջանում: 6 հեկտար տարածքում տեղավորվել է պաշտոնական ֆան-գոտին: Այնտեղ գտնվում են ելույթների հեռարձակման համար նախատեսված չորս վիթխարի էկրան, 100 մետր երկարությամբ բար եւ 85 գաստրոնոմիական վրան, որտեղ կառաջարկվեն զանազան կերակրատեսակներ: «Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ 16-ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում, եզրափակիչը՝ նույն վայրում մայիսի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: