ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սոչիում մայիսի 14-ին Պոմպեոյի հետ Լավրովի բանակցությունների ծրագիրը չի փոխվել. Զախարովա

Sputnik International

Մայիսի 14-ին Սոչիում ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի  բանակցությունների ծրագրում  փոփոխություններ նախատեսված չեն՝ չնայած ամերիկացի պետքարտուղարի այցի մոսկովյան մասի չեղարկմանը: NEWS.am-ի տեղեկացմամբ, ՏԱՍՍ-ին այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սոչիում նախարարների բանակցությունների վերաբերյալ փոփոխություններ չկան», -նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Մայիսի 13-ին ծրագրված էր Պոմպեոյի  այցը Մոսկվա, որտեղից նա պետք է մեկներ  Սոչիի Լավրովի հետ հանդիպմանը, սակայն ԱՄՆ պետքարտուղարը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի մայրաքաղաք այցը`Եվրամիության ներկայացուցիչների հետ Բրյուսելում Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու համար: Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ այդ բանակցություններից հետո Պոմպեոն անմիջապես կմեկնի Սոչի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: