ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 602,24 դրամ ԱՐԾԱԹ - 239,1 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 820,28 դրամ

Իսրայելի նախագահը Նեթանյահուին ևս երկու շաբաթ է տվել կառավարական կոալիցիա ստեղծելու համար

Reuters

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը վարչապետ Բենյամին Նեթանյահուին ևս 2 շաբաթ է տվել ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիա ձևավորելու համար՝ ի պատասխան վարչապետի համապատասխան հարցման: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Ես 14 օրով երկարաձգում եմ ժամկետը, որը տրված էր կառավարության ձևավորման համար»,- ասվում է Իսրայելի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Նեթանյահուին կառավարության ձևավորման համար հատկացվել էր 28 օր: Այժմ այդ ժամկետը երկարացվել է ևս 14 օրով: Նեթանյահուն խոստացել է աջակողմյան ու կրոնական կուսակցություններից կոալիցիա ստեղծել, որը Քնեսեթում կունենա 120 տեղերից 65-ը: Եթե նրան չհաջողվի դա անել, ապա երկրի նախագահն այդ իրավունքը կարող է փոխանցել այլ պատգամավորի, կամ էլ հայտարարել կրկնակի ընտրությունների անցկացման մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 16 կմ/ժ
32 C°
 
24°  39° 
22.07.2019
23°  37° 
23.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: