ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 011,57 դրամ ԱՐԾԱԹ - 232,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 513,4 դրամ

Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը հայտարարություն է տարածել

2019 թ. մայիսի 12-ին Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակի կապակցությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 1992 թ. մայիսի 12-ի համաձայնագիրը վերջ դրեց արյունալի պատերազմին՝ սանձազերծված Արցախի ժողովրդի դեմ, որը պայքարում էր հանուն իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կյանքի: Սույն Համաձայնագրով հաստատված փխրուն խաղաղությունը թույլ տվեց խուսափել հետագա մարդկային կորուստներից և հիմքեր ստեղծեց խաղաղ բանակցություններ վարելու համար` ուղղված հակամարտության արդարացի և տևական կարգավորման ուղիներ փնտրելուն:

Միևնույն ժամանակ հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում այն մասին, որ անցած 25 տարիների ընթացքում ոչ մի շոշափելի առաջընթաց չի արձանագրվել երկարատև խաղաղության հաստատման շուրջ համապարփակ համաձայնության հասնելու ճանապարհին, ինչի ապացույցն է  2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված  լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը:

Բարեկամության խմբի անդամները ընդգծում են, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաև նշում են հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության և սահմանին տիրող իրավիճակի վերահսկման միջազգային  մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:

«Համոզված ենք, որ բուն արդյունավետ խաղաղ գործընթացին հասնելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն հաստատել Արցախի ժողովրդի հետ և ապահովվել Կրակի դադարեցման մասին Համաձայնագրի մասնակիցներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին»,-ասված է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 11 կմ/ժ
7 C°
 
   
08.04.2020
  11° 
09.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: