ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատրաստ ենք նորաբաց «Օրբելի» կենտրոնի ներուժը ներդնել Արցախում ուսումնասիրություններ կատարելուն. Հովհաննես Մովսիսյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 14-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նարեկ Ադամյանը և խորհրդական Լևոն Մարգարյանը։

Արցախի կառավարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը կարևորել է հանրության հետ պարզ և թափանցիկ աշխատելու համար տեղեկատվական դաշտում նոր գործիքակազմով ու նոր հարթակներով ընթանալու առաջնահերթությունը, մասնավորապես՝ կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման առումով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հ. Մովսիսյանը ներկայացրել է Արցախ ժամանելու հիմնական նպատակները, ինչպես նաև փոխգործակցության խորացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների լայն շրջանակը: Նա նշել է, որ իրենք պատրաստ են ՊՈԱԿ-ին կից նորաբաց «Օրբելի» հետազոտական կենտրոնի փորձագիտական ներուժը ներդնել տարբեր ուղղություններով Արցախի համար և Արցախում ուսումնասիրություններ կատարելուն:

Հանդիպման վերջում զրուցակիցները պայմանավորվածություններ են ձեռք բերել հեռահողորդակցության հասանելիության և արցախյան հեռուստատեսության ու ռադիոյի տեխնիկական ու ծրագրային վերազինման անհրաժեշտության խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցերի շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: