ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բնական է, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ. Արցախի ԱԺ նախագահ

«Հասկանում եմ, որ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը, բայց կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից»,-  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, որ երաշխավորագիրը ստանալուց հետո դատախազությունը պետք է րոպե առաջ որոշում կայացներ։

«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ կամերաների առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց կամերաների արվող հավաստիացումների: Այսքանը, թերևս, թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել։ Ավել մեկնաբանություն չեմ ուզում անել», - ասաց Միրզոյանը, հաղորդում է Panorama.am-ը։

Ինչ վերաբերում է լրագրողների հարցին, թե կա՞ լարվածություն Հայաստանի և Արցախի բարձրաստիճան որոշ պաշտոնյաների միջև, ճեպազրույցին ներկա Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Որևէ հակասություն կողմերի մեջ չկա և ՀՀ ու Արցախի հարաբերությունների մեջ չկա սրացում: Բնական է, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ, մինչդեռ դա չի կարող նսեմացնել երկկողմանի հարաբերությունները: Կարևոր է, որ մենք հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ էլ կան»։

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու  մասնակցելու երկու երկրների օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: