ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Վաշինգտոնում իր և Մամեդյարովի, ոչ թե Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը․ ԱԳՆ պարզաբանումը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, թե նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա Վաշինգտոնում, ասաց, որ համանախագահների կողմից առաջարկ է արվել կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ոչ թե երկու երկրների ղեկավարների։ 

«Նախարարի կողմից ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել հենց այդ՝ նախարարների հանդիպման հնարավորությանը»,-  ասաց նա: 

Հիշեցնենք, որ տարածվել էր տեղեկատվություն, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե ակնկալվում է, որ Վաշինգտոնն է ընդունելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հնարավոր հանդիպումը։ 

Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ նախարարը իր պատասխանում նկատի է ունեցել իր և իր ադրբեջանցի գործընկերոջ հանդիպումը, քանի որ լրագրողները խոսում էին նաև նրանց հնարավոր հանդիպումից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: