ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 029,85 դրամ ԱՐԾԱԹ - 270,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 683,63 դրամ

Ֆրանսիան պետք է խրախուսի Արցախի վերադարձը բանակցությունների սեղան. Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի հայտարարությունը

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել՝ Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

Մայիսի 13-ին տարածված փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ  չորս տարի տևած և 30 000 կյանք խլած պատերզամից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող խաղաղությունը, չնայած իր փխրուն բնույթին, 1994 թ. մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրված հրադադարի մասին Համաձայնագրով ձեռք բերված հիմնական նվաճումն է:  

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը ողջունում է հրադադարի ռեժիմի պահպանումը, որը Հարավային Կովկասում տևում է արդեն քառորդ դար, և կոչ է անում  եռակողմ պայմանագիր ստորագրել՝ երկարատև խաղաղություն հաստատելու մասին:

«Խաղաղությունը միշտ ողջունելի է, և այդ իմաստով արձանագրում եմ, որ Արցախ պետությունը, որն արդեն քառորդ դարից ավելի գոյություն ունի, Արցախի ժողովրդի գոյության իրավունքի հիմնական երաշխավորն է՝ ընդդեմ Ադրբեջանի: Այս խաղաղությունը վերջնական չէ, քանի որ զինված դիմակայությունը շարունակվում է, այդուհանդերձ հարաբերական խաղաղություն է տիրում՝ շնորհիվ միակ եռակողմ համաձայնագրի, որի տակ ստորագրել է նաև Արցախը»,հայտարարել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:

Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածությանը, նա նշեց, որ յուրաքանչյուր կողմից ամեն մի մահ ողբերգություն է թե՛ ընտանիքների, թե՛ հասարակության համար, և այդ լարվածությունը խանգարում է տարածաշրջանին առաջ շարժվել:

«Հրադադարի մասին համաձայնագրի դրական օրինակն ապացուցում է, որ շոշափելի արդյունքների հասնելու համար բանակցային գործընթացին պետք է ընդգրկվեն հակամարտության բոլոր կողմերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝   Ֆրանսիան պետք է խրախուսի Արցախի Հանրապետության վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ՝ հաջողության հասնելու հնարավորությունները բարձրացնելու համար», - ընդգծել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահը:
 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 3 կմ/ժ
11 C°
 
13°  26° 
27.05.2020
16°  28° 
28.05.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: