ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 029,85 դրամ ԱՐԾԱԹ - 270,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 683,63 դրամ

Ռումինիայում առաջին անգամ «ուղղաձիգ գյուղ» կկառուցվի

Ռումինիայում առաջին անգամ «ուղղաձիգ գյուղ» կկառուցեն: Vox Vertical Village նախագծի համաձայն՝ 10-հարկանի շենքը կունենա 120 բնակարան, որոնցից յուրաքանչյուրում կլինի առնվազն 57 քառակուսի մետր պատշգամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Digi 24 հեռուստանընկերությանը:  

«Ուղղաձիգ գյուղ»-ի նախագիծն իրականացվելու է Ռումինիայի արևմուտքում գտնվող Տիմիշորարա քաղաքում: Համալիրի հիմքը նախատեսված Է գցել այս տարվա օգոստոսին, իսկ շինարարությունն` ավարտել եկող տարվա վերջին: Դրա կառուցման համար կպահանջվի 14 միլիոն եվրո: Բնակարանների 20 տոկոսն արդեն վաճառված Է: Կառուցվող մակերեսի ավելի քան մեկ երրորդը կգրավեն կանաչ տնկարկներն ու պատշգամբները: Նախատեսված Է տնկել ավելի քան 700 ծառ, թուփ եւ զարդավորող բույսեր: Համալիրը կունենա ներքին բակ, ջրավազան, ընդունելությունների սրահ, կինոթատրոն, ինչպես նաև ստորգետնյա և  վերգետնյա կայանատեղիներ:

Եվրոպայում «ուղղաձիգ պարտեզով» առաջին շենքը կառուցել Է իտալացի ճարտարապետ Ստեֆանո Բոերին Միլանում: Այսօր բազմաբնակարանանոց շենքեր, որոնց կառուցվածքում ներառված են կանաչ տնկարկներ, կան արդեն Իսպանիայում, Անգլիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ
10 C°
 
13°  26° 
27.05.2020
15°  28° 
28.05.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: