ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայը, որն այդ «Պոբեդան» ինձ էր տալիս, ինչ-որ տեղ էր անհետացել. Լավրովը Պոմպեոյին շրջագայության չտանելու մասին

фото: Геннадий Черкасов

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, թե ինչու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Ռուսաստան այցի ժամանակ սպիտակ «Պոբեդայով» շրջագայության չի տարել, ինչպես Պետքարտուղարության նախորդ ղեկավար Ջոն Քերրիին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հայը, որն այդ «Պոբեդան» ինձ էր տալիս, ինչ-որ տեղ էր անհետացել, չգիտեմ»,- լրագրողներին կատակով պատասխանել է Լավրովը:

Ասվածին, թե Քերրիի հետ նրանք, կարծես, ընկերներ էին, իսկ Ռուսաստանում Պոմպեոյի ընդունելությունը սովորական կիսապաշտոնականություն էր, ՌԴ ԱԳ նախարարը քմծիծաղ է տվել. «Ինչ կիսապաշտոնականություն, ինչի մասին եք խոսում»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի Սոչիում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրան ընդունել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: