ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի կոնգրեսականներն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

Комсомольская правда

Օրենսդիրների երկկուսակցական խումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է դրել բանաձևի նախագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան չհրաժարվի Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետևում է մամուլի տեղեկագրից, որը հրապարակված է պալատի արտաքին գործերի կոմիտեի կայքում:

«Թուրքիան հին դաշնակից է, բայց նրա առջև հստակ ընտրություն է ծառացած: Եթե Անկարան գնի ռուսական հրթիռային համակարգեր, ԱՄՆ-ը պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի և Թուրքիային հանի F-35 ծրագրից: Մեր երկկուսակցական բանաձևը պետք է ընկալվի որպես Կոնգրեսի պարզորոշ հայտարարություն այն մասին, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջև: Հուսով եմ՝ էրդողանը ճիշտ որոշում կընդունի: Դրանից է կախված մեր դաշինքի ապագան»,-հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ հանրապետական Մայքլ Մաքքոլը: Բանաձևի նախագծի համաձայն, օրենսդիրները կոչ են անում Թուրքիային՝ հրաժարվել ռուսական C-400 համակարգերի գնումից: Այլապես Ներկայացուցիչների պալատն սպառնում է պատժամիջոցներ կիրառել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» 2017 թվականի օրենքի շրջանակներում: Բացի այդ, այն դեպքում, եթե Անկարան, այնուամենայնիվ, ձեռք բերի C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրները, կոնգրեսականները կոչ են անում «դադարեցնել Թուրքիայի մասնակցությունը F-35-ի արտադրության և F-35-ի մատակարարումների ծրագրին»:

«Թուրքիային հղված ուղերձը հստակ է՝ առկա է երկկուսակցական լայն կոնսենսուս առ այն, որ եթե Թուրքիան ձեռք բերի C-400 համակարգեր, նա չպետք է ստանա F-35: Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերի համար գոյություն ունեն չափազանց շատ լուրջ հետևանքներ: Թուրքիան պետք է հրաժարվի ռուսական համակարգերից և դրա փոխարեն Միացյալ Նահանգների հետ համագործակցի բազմաթվի բնագավառներում, որտեղ մեր շահերից է բխում միասին աշխատելը»,-հայտարարել է բանաձևի հեղինակներից մեկը՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Քևին Մաքքարթին: Բանաձևի հեղինակների թվում են նաև արտաքին գործերի կոմիտեի ղեկավար էլիոթ էնգելը, Ներկայացուցիչների պալատում մեծամասնույթան առաջնորդ Սթենի Հոյերը, հատկացումների կոմիտեի նախագահ Նիթա Լոուին, իրավաբանական կոմիտեի ղեկավար Ջերոլդ Նադլերը, Քեյ Գրեյնջերը և Դուգ Քոլինզը: Մինչդեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 15-ին վերահաստատել է, որ Թուրքիան չի պլանավորում հետաձգել C-400-ի գնումը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: