ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները

eadaily

Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարացրել է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ, այս մասին ասված է մայիսի 17-ին Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ: «2019 թվականի մայիսի 17-ին Խորհուրդը սիրիական վարչակարգի դեմ ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները երկարացրեց մինչև 2020 թվականի հունիսի 1-ը»,- ասված է փաստաթղթում:

Հինգ մարդ հանվել է սև ցուցակից նրանց մահվան պատճառով: «Այժմ ցուցակը ներառում է 270 մարդու և 70 ընկերություն, որոնց նկատմամբ գործում է ակտիվների սառեցումը և ուղևորությունների արգելքը»,- ասված է հայտարարության մեջ: Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների փաթեթը, որոնք հետևողականորեն ուժեղացվել են 2011-ից մինչև 2014 թականը, ամենանշանակալիցներից մեկն է Միության պատմության մեջ: Այն արգելում է եվրոպական գործարարության գործնականում բոլոր շփումները Սիրիայի հետ, հատկապես նավթի և նավթամթերքների առևտրի ոլորտում: Բացի դրանից, պատժամիջոցներ են սահմանված Սիրիայի ղեկավարության դեմ (ընդարձակ սև ցուցակում ներառված են, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքի անդամները), դրանք նաև դրսևորվում են ֆինանսական գործառնությունների լիակատար արգելափակմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: