ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 18-ին պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր

Մայիսի 18-ին պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր, որի շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բանակի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց արդեն ավանդական դարձած ծնողների հանդիպումն իրենց զինծառայող որդիների հետ: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն:

Ծնողներին բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ընդունեցին աղ ու հացով: Այնուհետև վերջիններս ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ներկա գտնվեցին կազմակերպված հանդիսավոր միտինգին, որի ժամանակ հնչած բազում ելույթներում ևս մեկ անգամ արժևորվեց հայրենիքի պաշտպանի ծառայությունն ու բանակ-հասարակություն կապի ամրապնդումը:

Հանդիսավոր միտինգի ավարտից հետո, սահմանված կարգի համաձայն, ծնողներին հնարավորություն տրվեց օրն անցկացնել իրենց որդիների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: