ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 615,67 դրամ ԱՐԾԱԹ - 228,93 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 310,84 դրամ

Միհրան Հարությունյանը հաղթել է «Չեմպիոնների գավաթի» գոտեմարտում

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո առաջին գոտեմարտն անցկացրեց հունահռոմեկան ըմբշամարտի կանոններով և հասավ հաղթանակի:

Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0:

Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8։4 հաշվով ուժեղ գտնվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոման Աշարինից։

Մրցաշարի կազմակերպիչն է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո հանդես է գալիս MMA-ում (խառը մենամարտեր) և անցկացրել է 2 հաղթական մենամարտ:

Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8։4 հաշվով ուժեղ գտնվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոման Աշարինից։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 36%
Քամի՝ 4 կմ/ժ
26 C°
 
18°  28° 
21.06.2019
18°  31° 
22.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: