ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոստիկանությունը պարզաբանել է Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը

panorama.am

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը, փոխանցում է Новости-Армения-ն:

«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես միջադեպը լրագրողներին մեկնաբանել է Բալասանյանը, նա օրինական չի համարում ոստիկանության գործողություններն ու փորձում է տեղի ունեցածը չկապել որևէ անձի կամ քաղաքական գործընթացի հետ։ «...Ինձ ասել են, որ կա տեղեկատվություն ապօրինի պահվող զենք–զինամթերքի կամ նյութերի մասին։ Ես պատրաստ եմ սպասել դատարանի համապատասխան փաստաթղթերի սակայն խոստանում եմ, որ միջադեպն անպատասխան չի մնա», – նշել է Բալասանյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: