ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի նկատմամբ պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ». Թրամփ

Голос Америки

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չտա միջուկային զենքի հայտնվելը Իրանում: Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է մայիսի 19-ի երեկոյան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես Իրանին թույլ չեմ տա միջուկային զենքի տիրանալ»,- ասել է նա: «Ես պատերազմել չեմ ցանկանում, բայց լինում են իրավիճակներ, ինչպես Իրանում, չի կարելի թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ, պարզապես չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ընդգծել էԱՄՆ-ի ղեկավարը: Թրամփը նշել է, որ Իրանի նկատմամբ իր պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ»:

«Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի էունենում, ես նրանցից չեմ, ովքեր ցանկանում են պատերազմի մեջ մտնել, որովհետև պատերազմը հարվածում է տնտեսությանը, պատերազմը սպանում է մարդկանց, ինչն ամեն ինչից ավելի կարևոր է»: Մինչ այդ Թրամփը Իրանի իշխանություններին նախազգուշացրել է ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից: «Եթե Իրանը ցանկանում է պատերազմել, ապա դա պաշտոնապես կլինի Իրանի վերջը: Այլևս երբեք մի սպառնացեք ԱՄՆ-ին»,- մայիսի 19-ին գրել է Թրամփը Twitter-ում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: