ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Հո չե՞ք մրսել. Փաշինյանն այցելել է դատարանի մոտ հավաքվածներին

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատարանի մոտ հավաքվածները, որոնք փակել են նստավայրի մուտքը,  սկսեցին վանկարկել՝ «վարչապետ», հայտնում է News.am-ը

«Հո չե՞ք մրսել»,-հարցրել է նա ցուցարարներին ու շարունակել. «Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ամենակարևորը՝ դուխով»:

Ներկաներն սկսել են վանկարկել՝ «դուխով, դուխով», ապա նաև «Նիկոլ, Նիկոլ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 52%
Քամի՝ 5 կմ/ժ
25 C°
 
18°  31° 
15.07.2020
19°  32° 
16.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: