ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը 2019թ. կանցկացվեն Երևանում. ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին

Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժէէնբեկովը:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ներկայացված են եղել ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների, ինչպես նաև ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Սերբիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությունները: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նիստում մասնակիցներին ողջունել է Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահ Դաստանբեկ Ջումաբեկովը՝ իր ելույթում ընգծելով հավաքական փոխգործակցության կարևորությունը:

Նիստի սկզբում ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապացությամբ և ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցելու առիթով: Նա առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը հայաստանյան կողմի հրավերով անցկացնել 2019թ. աշնանը՝ Երևանում: Առաջարկն ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի բոլոր անդամների կողմից, ինչի վերաբերյալ կայացվել է համապատասխան որոշում:

Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

Օրակարգում ընդգրկված են եղել նաև 2019թ. ՀԱՊԿ-ում Ղրղզական Հանրապետության նախագահության առաջնահերթությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում համատեղ մոտեցումների ձևավորման, 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ աշխատանքային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև կազմակերպչական հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: