ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանն՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

«Ցանկալի է, որ այս կամ այն նման հանձաժողովներում ներգրվված լինեն մարդիկ, ովքեր  մասնագիտորեն իրավիճակի են իրենց ծառայությամբ, գործունեությամբ օգնելու՝ եթե կան չբացահայտված պահեր, բացահայտել, եթե կան լրացուցիչ ճշտումներ մտցնելու կարիք, մտցնեն այդ ճշտումները»,- ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու համար, հայտնում է Panorama.am-ն

Բակո Սահակյանն ասել է, որ վարչապետն իրավասու է հանդես գալ այդպիսի առաջարկությամբ։ 

Նա նաև տեղեկացրեց, որ խմբակցության հետ հանդիպմանը քննարկել են առաջնահերթ նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես, անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացի, տնտեսության մասին:

«Մենք պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, այդ թվում հաճախակի հանդիպումներ ունենալ, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար»,- ասել է Արցախի նախագահը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: