ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի նախագահը կոչ է արել ԵՄ-ին թույլ չտալ Թուրքիայի կամայականությունը Կիպրոսի տնտեսական գոտում

ria.ru

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը կոչ է արել ԵՄ-ին թույլ չտալ Թուրքիան կամայականությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ կապված այնտեղ «Ֆաթիհ» հորատող նավի օգնությամբ որոնողա-հետախուզական աշխատանքներ կատարելու Անկարայի մտադրության հետ։ Այս մասին Հունաստանի նախագահն ասել է Brexit-ի գծով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիեի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։

«Կարևոր է, որ դուք լիովին հասկանում եք այն փաստը, որ միջազգային օրինականության հարգումը Կիպրոսի պարագայում հսկայական նշանակություն ունի, որովհետև եթե մենք թույլ տանք Թուրքիայի կամայականությունը, ապա մենք կարող ենք չափազանց վտանգավոր բացասական նախադեպ ստեղծել»,- ընդգծել է Հունաստանի նախագահը՝ դիմելով Բերնիեին։

Իր հերթին, Բերնիեն, անդրադառնալով Կիպրոս կատարած իր այցին և այնտեղ անցկացրած հանիպումներին, ասել է, որ նա համերաշխ է Կիպրոսի հետ «Կիրպոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական կամայականության հարցում»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: