ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջև. ՀՀ ԱԳՆ

panorama.am

Հերթական չհայտարարված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջև։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում, հայտնում է News.am-ը։

Ինչպես ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը, ադրբեջանական կողմի նման վարքագիծը չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը։ «Հայաստանի մշտական ներկայացուցիչը հարցը բարձրացրել է ԵԱՀԿ-ում»,- տեղեկացրել է Աննա Նաղդալյանը՝ ավելացնելով, որ ուժի նման ցուցադրումն ընդհանրապես չի նպաստում տարածաշրջանային կայունությանը։ «Մենք վստահ ենք մեր ուժերին։ Եվ այս վստահությունը  ոչ միայն թույլ է տալիս մեզ հավատարիմ լինել խաղաղությանը, այլև հանդես գալ խաղաղության դիրքերից»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: