ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու են կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող հարցեր

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում, հայտնում է News.am-ը

Նրա խոսքով՝ հանդիպման օրակարգի հարցերի շարքում գլխավոր քարտուղարի նշանակումն է և ՀԱՊԿ Կանոնադրությունում իրավաբանական բացի լրացումը գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետից շուտ ավարտի դեպքում։

Պատասխանելով Բելառուսի թեկնածուի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին հարցին՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ առայժմ չկա Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, բոլոր հարցերի մասին կարելի է միայն ենթադրել։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը ղեկավարվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից և ներկայացնում է մասնակից երկրների շահերը։ Գլխավոր քարտուղարն այդպիսով վարչության ղեկավարն է։ «Ուստի թեկնածությունը գնահատվում է այս տեսակետից։ Որոշումն ընդունվում է կոնսենսուսով»,- նշել է Աննա Նաղդալյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: