ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Բոլորին բոլորի հետ» գերիների փոխանակման սկզբունքը չի տարածվում մարդասպանների վրա. ԱԳՆ

© Sputnik / Aram Nersesyan

«Բոլորին բոլորի հետ» գերիների փոխանակման սկզբունքը չի տարածվում մարդասպանների վրա: Մայիսի 21-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ այս մասին հայտարարել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է News.am-ը

Աննա Նաղդալյանը հիշեցրել է, որ Արցախի իշխանություններն այս հարցն արդեն մեկնաբանել են: «Հայաստանը հանձնառու է մարդասիրական գործողություններին: Սակայն դրանք չպետք է խրախուսեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործություններով: Անչափահասի սպանությունը առանձնապես ծանր հանցագործություն է: «Բոլորին բոլորի հետ» սկզբունքը ելք չէ, քանի որ կարող է դառնալ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման խրախուսում: Ատելության հիմքով անպատժելի հանցագործությունները նոր հանցագործություններ են հրահրում:

Առավել ևս հիմքեր կան ենթադրելու, որ հանցագործները հերոսացվելու են: Մենք արդեն հանցագործի նման հերոսացման ականատեսը եղել ենք: Նա ազգային հերոս հռչակվեց միայն հայի սպանության համար: Մենք պետք է կանխենք նման գործողությունները»,- շեշտել է ԱԳՆ մամուլի քարտուղարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: