ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 462,94 դրամ ԱՐԾԱԹ - 234,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 335,64 դրամ

ԵՄ-ն չպետք է վերածվի Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ազդեցության գոտու. Մակրոն

Гордон

Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ անգործության շքեղությունը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 40 տարածաշրջանային ֆրանսիական պարբերականների հարցազրույցում, տեղեկացնում է NEWS.am-ը, հղվելով EAdaily-ին:։

«Կամ մենք որոշում ենք բաժանվել և դառնալ հարթակ, որտեղ չինացիները, ռուսները և ամերիկացիները կկարողանան ազդեցություն գործել և վարել իրենց խաղը, կամ մենք որոշում ենք վերականգնել  վերահսկողությունն ու լինել ինքնիշխան»,- ասել է Մակրոնը Եվրախորհրդարանի ընտրությունների նախօրեին։

Ռուսաստանցիներն ու ամերիկացիները «երբեք դեռ այսքան համառ» չեն եղել աջ հոսանքի կուսակցություններին ֆինանսավորելիս, նշել է Մակրոնը։ Ընդ որում՝ նա հիշատակել է Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնի ենթադրյալ կապերը Ֆրանսիայում աջ պոպուլիստների հետ։

Մակրոնը Եվրախորհրդարանի գալիք ընտրություններն անվանել է կարևորագույնը 1979-ից ի վեր՝ նշելով «Եվրամիության էկզիստենցիալ սպառնալիքները»։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ընտրություններից հետո ընդունել «հիմնարար եվրոպական կոնվենցիա»։ Նա առաջարկում է պետությունների և կառավարությունների ղեկավարներին, գործադիր և օրենսդիր իշխանությունների նոր ներկայացուցիչներին քաղաքացիների հետ միասին մշակել եվրոպական ռազմավարություն առաջիկա հինգ տարիների համար։

Միաժամանակ Մակրոնը հայտարարել է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի հարաբերությունները նորից հավասարվել են։ Ֆրանսիայի նախագահը նշել է փոխադարձ հարգանքն ու արդյունավետ համատեղ աշխատանքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 6 կմ/ժ
26 C°
 
20°  31° 
28.06.2019
20°  31° 
29.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: