ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Գրիգորյանը կմեկնի Ռուսաստան

© Photo: official site of the Prime minister of RA

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա): Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝


1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 17-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա):


2. Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (բացառությամբ գիշերավարձի և Մոսկվա-Ուֆա-Մոսկվա ավիատոմսի) հետ կապված ծախսերի կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:


3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,– նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Ուֆայում կայանալու է ամեն տարի անցկացվող անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: