ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանեմ ամեն ինչ, որ նրան պաշտպանեմ չարից. Կարո Փայլանը` թուրք իսլամական քարոզչի զոհը դարձած հայ տղայի մասին

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել էր ստամբուլահայ 13-ամյա հայ պատանի Արթուրի հետ, որը դարձել էր թուրք իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը», հայտնում է Ermenihaber-ը

Փայլանն Արթուրի հետ հանդիպումից լուսանկար էր հրապարակել Facebook-ի և Twitter-ի իր էջում, որին կից կատարել էր հետևյալ գրառումը.

«Հանդիպեցի Արթուրի հետ։ Նա լավ է։ Միշտ պիտի նրա կողքին լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ նրան պաշտպանեմ չարից»։

Թուրքական թերթին տված հարցազրույցում պատգամավորը հայտնել է, որ միջադեպից հետո էլ կապ է պահպանում Արթուրի և նրա մոր` Ալինա Ենգիբարյանի հետ:

Փայլանի խոսքով` Արթուրի  տրամադրությունը շատ բարձր է, նրա կողքին շատ մարդ կա:

«Կարևոր էր, որ նաև ես էի նրա կողքին: Խոսք եմ տվել, որ միշտ նրա կողքին եմ լինելու: Հետայսու նույնպես պահելու եմ կապս իր հետ»,-ասել է Փայլանը:

Պատգամավորի փոխանցմամբ` Արթուրի մայրը իրեն ասել է, երբ որ  իրեն զանգահարել է հաղորդման պատասխանատուներից մեկը ինքը չի հասկացել, թե ինչ է ասել, քանի որ բավականաչափ թուրքերեն չգիտի:

«Բացասական արձագանքներից հետո Արթուրի մայրը խնդրեց ինձ, որպեսզի օգնեմ նրան այս հարցում: Հավատացեք, որ խորհրդարանի բոլոր պատգամավորները, այդ թվում նաև իշխող կուսակցության պատգամավորները, անվայելուչ համարեցին և ասացին, որ դա երեխայի շահագործում է:

Հանրության մեծ  հատվածը քննադատեց Հաթիփօղլուին, ինչը կարևոր էր: Մեր երեխաներին ամեն տեսակ շահագործումից պաշտպանելու ենք այնքան ժամանակ, մինչև նրանք իրենց նախապատվությունները կիրականացնեն ազատ կամքով»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Արթուրին համոզել էին ուղիղ եթերում իսլամ ընդունել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: