ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ընդունել է է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին:

Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին Հայաստանի կառավարությունում և բարձր գնահատել նրա ներդրումը գլոբալ առողջապահության զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելման նպատակով անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացումը, և այս ոլորտում պարոն Զուր Հաուզենի տպավորիչ ձեռքբերումները և փորձը օգտակար կլինեն, կնպաստեն հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենը նշել է, որ ուրախ է այցելել մեր երկիր, հանդիպել ՀՀ վարչապետին և, առաջին անգամ գտնվելով Հայաստանում, տպավորված է ջերմ հյուրընկալությամբ: Անդրադառնալով գլոբալ առողջապահության մարտահրավերներին՝ պարոն Զուր Հաուզենը նշել է, որ, իր կարծիքով, պատվաստումը վարակիչ հիվանդությունները կանխարգելող լավագույն լուծումներից է, և հանրային ճիշտ իրազեկումը դրա կարևորության վերաբերյալ էական նշանակություն ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պատվաստումների ազդեցության, հանրային տեղեկացվածության բարձրացման հարցերի շուրջ:

                                                                    ***
Գերմանացի վիրուսաբան Հարալդ Զուր Հաուզենը Նոբելյան մրցանակ է ստացել՝ բացահայտելով մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ: Նա Հայաստանում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակում և մայիսի 23-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում հանդես է գալու «Link between Nutritional infections and common human cancer» զեկույցով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: