ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կոալիցիան

БелТА

Իշխող «Ազգային դեմոկրատական դաշինքը»՝ «Բհարաթիա ջանաթա պարտի»-ի գլխավորությամբ, ձայների հաշվարկի արդյունքներով անցել է 272 տեղից, որն անհրաժեշտ է Հնդկաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար, հինգշաբթի հայտնել է երկրի ԿԸՀ-ն, փոխանցում է NEWS.am-ը:

Ներկայումս իշխող դաշինքը երկրի խորհրդարանի ստորին պալատում (Լոկ Սաբհա) ունի 310 տեղ: Նրա հիմնական մրցակիցն է «Հնդկական ազգային կոնգրես» քաղաքական կուսակցությունը, որը ղեկավարում է Ռահուլ Գանդին՝ ծագում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական գերդաստանից:

Նախնական արդյունքներով՝ Կոնգրեսը, որը 2014 թվականին իր դաշնակիցների հետ ստացել էր միայն 69 տեղ, ընթացիկ տարում զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը՝ ստանալով գրեթե 2 անգամ ավելի մանդատներ:

Լոկ սաբհայի ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 11-ից մայիսի 19-ը երկրի բոլոր 29 նահանգներում և 7 միութենական տարածքներում: Սպասվում է, որ ընտրությունների արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 23-ի երեկոյան: Հիմնական պայքարը ծավալվել է 2 քաղաքական ուժերի միջև՝ իշխող «Բհարաթիա ջանաթա պարտի»-ի և «Հնդկական ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության միջև:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: