ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 395,34 դրամ ԱՐԾԱԹ - 226,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 459,29 դրամ

Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը հանվում է. Ադրբեջանը նույնպես դիմել է, բայց մերժում է ստացել

swaindestinations.com

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, հայտնում է NEWS.am-ը:

ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ այս նախագծով երկու երկրների միջև հաստատվում է առանց վիզային ռեժիմ, որով Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

«Միաժամանակ, միգրացիոն կարգավորումների նպատակով կողմերը պարտավորվում են արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել առանց վիզային ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձի համար.,-ասա փոխնախարարը:

Նրա խոսքով, համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է առևտրական, գործարար, միջմարդկային, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում և այս բնագավառներում գոյություն ունեցող ներուժի իրագործում: Հարկ է նշել նաև, որ տվյալ համաձայնագիրը կնպաստի նաև երկկողմ քաղաքական հարաբերությունների և փոխվստահության ամրապնդմանը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս համաձայնագիրը իր Չինաստան կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում է:

Որոշման եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է, որ չինական կողմը հայտնել է, որ համաձայնագրի նախագիծը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցել է ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: 

Նման համաձայնագիր ՉԺՀ-ն ստորագրել է Բելառուսի հետ և նախապատրաստվում է ստորագրել Մոլդովայի հետ: Վրաստանի և Ադրբեջանի դեպքում ՉԺՀ քաղաքացիների համար գործում է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ խմբային այցելությունների համար: Սովորական անձնագրերով ՉԺՀ քաղաքացիները Վրաստան և Ադրբեջան մուտք գործելիս կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում:

Չինական կողմից նշվել է նաև, որ Ադրբեջանը դիմել է Չինաստանին նման համաձայնագիր ստորագրելու խնդրանքով, սակայն, մերժում է ստացել: Ըստ չինական կողմի ՉԺՀ մուտքի արտոնագրերի տրամադրումը բարդ է նաև Թուրքիայի և Միջին Ասիայի պետությունների համար:

Նշենք, որ 2018թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8.430 քաղաքացիներ, իսկ մեկնել՝ 8.450 քաղաքացի: Այսինքն, ՉԺՀ քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզաների ռեժիմի դյուրացման պայմաններում ներհոսքի ավելացում չի նկատվել:

Չինական կողմից նշվել է, որ ՉԺՀ քաղաքացիների դեպի Հայաստանի Հանրապետություն միգրացիայի ռիսկերը բացառվում են՝ հաշվի առնելով ՉԺՀ բնակչության գերակշիռ մասի ապահովված լինելը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 10 կմ/ժ
19 C°
 
21°  31° 
18.06.2019
19°  30° 
19.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: