ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կալիֆոռնիայի սենատը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

KPCC

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն հավանություն է տվել Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային համաձայնագիրը վերականգնելու օրինագծին:

Ինչպես նշում է Asbarez-ը, օրինագիծը ներկայացվել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախաձեռնությամբ:

«Կալիֆոռնիան տնտեսական ոլորտի առաջատարն է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կարևոր բաղկացուցիչը: Սա օգտակար կլինի և՛ Կալիֆոռնիայի, և՛ Հայաստանի համար»,- ասել է Պորտանտինոն:

Աղբյուրը մանրամասնում է, որ առևտրային ներկայացուցչությունը կգտնվի Հայաստանում և կծառայի Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային կապերի զարգացմանը:

ԱՄՆ Հայ դատի և Արևմտյան տարածաշրջանի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեպյանը հայտնել է, որ «ANCA-ն շնորհակալություն է հայտնում Կալիֆոռնիա նահանգի Սենատին և սենատոր Պորտանտինոյին նման կարևոր քայլի ճանաչման համար՝ Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման նպատակով, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, բիոտեխնոլոգիայի և այլ ոլորտներում»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: