ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կփոխանցեն գերիների վերաբերյալ իրենց առաջարկները. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների փոխանակման, այդպիսով հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի ստեղծման և այդ գաղափարը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում կիրառելու» վերաբերյալ հայտարարության մասին ադրբեջանական Trend գործակալության հարցը:
Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կփոխանցեն գերիների վերաբերյալ առաջարկներ.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հարցով նախապատրաստել են համապատասխան առաջարկներ, որոնք նրանք մտադիր են ընթացիկ տարվա մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում փոխանցել կողմերին»,-գործակալության փոխանցմամբ նշել են ՌԴ ԱԳՆ-ից:
ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է նաև, որ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի հարցն է քննարկվել:
«Այս նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ գերիների փոխանակման վերաբերյալ: Բաքուն և Երևանը, բացառապես ելնելով նման հարցերի մարդասիրական բնույթից, պայմանավորվել են ապագայում առաջնորդվել այդ մոտեցմամբ: Ենթադրում ենք, որ այս պայմանավորվածությունը պահպանում է իր արդիականությունը: Գերիների փոխանակման հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև մանրամասնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջերս կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկել գերիների մոտ հարազատներին թողնելու ուղղությամբ:
-
21:19
Վարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության օրակարգը
-
21:02
Իրաքում բողոքների մեկ ամսվա ընթացքում առնվազն 170 մարդ Է զոհվել. ՄԱԿ
-
20:05
Հաշմանդամություն ունեցող երեխաներն ԱԺ-ում ցուցահանդես-վաճառքով ներկայացրել են իրենց աշխատանքները
-
19:44
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում դրական տեղաշարժեր չկան. Պեսկով
-
18:54
Նորընտիր Պոլսո Հայոց պատրիարքը ողջույնի խոսք է հղել
-
18:35
ՀՀ իշխանությունները նպաստում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելուն
-
18:25
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում
-
18:13
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքների թեմայով
-
18:11
Լավրովի հետ Թրամփի հանդիպումը կարևոր է, բայց երկկողմ հարաբերություններում դրական տեղաշարժեր չկան. Պեսկով
-
18:06
Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան
-
18:05
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Արգենտինայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը
-
17:46
Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը
-
17:28
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին
-
16:33
ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի գործակցությունը․ Էկոնոմիկայի նախարարություն
-
16:07
Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
-
15:44
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին
-
15:34
Եկեք միահամուռ ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» գերությունից․ Աննա Հակոբյան
-
15:15
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք
-
15:07
Թուրքիան սպառնում է փակել Ինջիրլիքի բազան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեպքում
-
14:56
Մեծ Բրիտանիայի վարչապետը թաքնվել է լրագրողներից սառնարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
Խոնավություն՝ 79%
Քամի՝ 4 կմ/ժ