ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների թեմայով ցուցահանդես` Թուրքիայում. ներկայացված է նաև արևմտահայերենը

Մայիսի 23-ին, Թուրքիայում տեղի կունենա մայրենի լեզվով մշակութային իրավունքների համար պայքարի թեմայով ցուցահանդեսի բացումը: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Gazete Duvar լրատվական կայքէջը:

Աղբյուրի համաձայն` 1990-ականներից մինչ այժմ Թուրքիայում անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների պահպանման ուղղությամբ պայքարի թեմայով սույն ցուցահանդեսը կրում է հետևյալ խորագիրը` «Մի լեզվի հետքերով. 90-ականներից մինչ օրս մշակութային ոլորտում պայքարը մայրենի լեզվի պահպանման նպատակով»: Ցուցահանդեսը գործելու է մինչև այս տարվա հունիսի 17-ը, Ստամբուլի «Քարշը սանաթ» սրահում:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն վերջին 30 տարիներին այդ բնագավառում կատարված աշխատանքները: Այն առավելապես կենտրոնացած կլինի չերքեզերենի, արևմտահայերենի, հայոց լեզվի` Համշենի բարբառի, քրդերենի և լազերենի պահպանման ուղղությամբ արված քայլերի վրա:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա տվյալներով` Թուրքիայի տարածքում խոսվող շուրջ 20 լեզուներ լիովին վերացման վտանգի տակ են գտնվում: Դրանց շարքում են նաև արևմտահայերենը, Համշենի բարբառը, պոնտական հունարենը, ասորերենը, աբխազերենը, լազերենը, չերքեզերենը գնչուների կողմից կիրառվող ռոմաներենը և այլ լեզուներ ու բարբառներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: