ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

17 նոր մեղադրանք. Ասանժին 175 տարվա բանտարկություն է սպառնում

Politico

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրում են «հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տվյալների բացահայտման՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, խոսքը վերաբերում է լրտեսության մասին օրենքի խախտմանը, այդ թվում՝ տեղեկատվության աղբյուրների անունների բացահայտմանը եւ նախահամաձայությանը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հայտարարությունը մեջբերում է ABC հեռուստաընկերությունը:

«Ասանժի գործողությունները կարող էին զգալի վնաս հասցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը՝ ի շահ նրա հակառակորդների… Մեղադրական դատավճռի դեպքում նրան սպառնում է տասը տարվա բանտարկություն յուրաքանչյուր կետով, բացի մեկից, որը վերաբերում է համակարգիչների «կոտրանքի» նպատակով դավադրությանը, ինչի համար նրան սպառնում է առավելագույնը հինգ տարվա բանտարկություն»,- պատմել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում:

Այսպիսով, բանտարկության առավելագույն ընդհանուր ժամանակը կարող է կազմել 175 տարի: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը 17 նոր մեղադրանք է առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: