ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իմ ուղերձն է, որ մենք սկսենք վստահել միմյանց. Աննա Հակոբյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալմաթիում Եվրասիական մեդիա ֆորումի շրջանակներում պատասխանել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ շեշտելով, որ որպես մայր և կին իր ուղերձն այն է, որ հակամարտությունը կարգավորվի բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանցի լրագրողը  նշել է, որ ՀՀ վարչապետի որդին զինվորական ծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղում այն դեպքում, երբ միջազգայնորեն որպես Հայաստանի տարածք չի ճանաչվել: Նա նաև նշել է, որ 2018 թվականի մայիսին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստեփանակերտ և տեսախցիկների առաջ ելույթ ունեցել ՝ հարցնելով, նման պայմաններում հնարավո՞ր է կողմերի միջև վստահություն ձևավորել:  Ադրբեջանցի լրագրողը ցանկանում էր նաև երկրորդ հարցը հնչեցնել, սակայն նրա խոսափողն անջատեցին, իսկ մինչ այդ ֆորումի համակարգողը նրան հորդորեց ելույթ ունենալու փոխարեն հարց հնչեցնել:

Ի պատասխան Աննա Հակոբյանն ընդգծել է, որ չի ցանկանում մանրամասների և քաղաքականության մեջ մտնել: «Ես այստեղ եմ որպես կին և մայր և իմ կոչը, իմ ուղերձը հղում եմ որպես կին և մայր: Ես ցանկանում եմ ասել, որ պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում Լեռնային Ղարաբաղի բանակում:

Այսպիսով` իմ ուղերձն է, որ մենք սկսենք վստահել միմյանց, սկսենք մտածել այս հակամարտությունը բանակցությունների, ոչ թե պատերազմի միջոցով լուծելու մասին: Դուք գիտեք, որ 2016 թվականին Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց, և մենք կորցրեցինք հարյուրավոր երիտասարդների երկու կողմերից: Իմ ուղերձն է՝ երբեք նույնը չկրկնել և սկսել մտածել այս հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին»,- ասել է Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկինը շեշտել է, որ հայկական կողմը երբեք պատերազմ չի սկսել:  «Եթե խոսում եք մեր ընտանիքի կողմից կամ հայկական կողմից հնչող ուղերձների մասին, Դուք պետք է հիշեք Ադրբեջանի կառավարության, Իլհամ Ալիևի ելույթներն ու ուղերձները: Դուք ավելի լավ գիտեք, թե ինչպիսի թշնամանք են պարունակում այդ ելույթները: Ես ցանկանում եմ կրկնել, որ իմ ուղերձն է՝ սկսել չատել միմյանց: Ես գիտեմ, որ դա շատ դժվար է, բայց դա անհնար չէ:

Ես կարծում եմ, որ եթե որպես սկիզբ մայրերը և կանայք կարողանան նույն ուղերձը տալ քաղաքական որոշում կայացնողներին, բանակցողներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համակարգողներին՝ թույլ չտալ նոր պատերազմ և փորձել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով, մենք տեղ կհասնենք»,- եզրափակել է Աննա Հակոբյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: