ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր բազմաոլորտ օրակարգն առավել զարգացնելու և ընդլայնելու համար:

Այդ առիթով բարձր եմ գնահատում մեր միջև պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումները, որոնք իրապես նոր որակ և բովանդակություն են հաղորդում մեր փոխգործակցությանը։ Վստահ եմ, որ հայ-վրացական ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունները կշարունակեն ծառայել ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի եղբայր ժողովրդին՝ երջանկություն, բարօրություն և առաջընթաց»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: