ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի ընտրություններին ընտրողների մասնակցության տոկոսն առաջին անգամ բարձրացել է

RFI

Եվրոպական Միության անդամ երկրներում մայիսի 23-26-ն ընթացող Եվրախորհրդարանի ընտրություններին ընտրողների մասնակցության տոկոսն առաջին անգամ պատմության մեջ բարձրացել է և հասել 51%-ի: Եվրախորհրդարանի առաջին`1979թ. կայացած ուղիղ ընտրություններին այն կազմել է մոտ 62% և շարունակ նվազելով հասել է 42.61% 2014 թվականին: 

Եվրախորհրդարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ ներկայացվում են ԵՄ 27 անդամ երկրներում կայացած ընտրուոթյունների նախնական արդյունքները՝ բացի Մեծ Բրիտանիայից: Նրա խոսքերով՝ մասնակցության տոկոսը ներկայացնող թիվը կարող է փոխվել, երբ Մեծ Բրիտանիայում մայիսի 23-ին անցկացված ընտրությունների արդյունքները ևս հաշվի առնվեն: Այն կարող է նվազել մինչև 48% կամ բարձրանալ մինհչև 53%:

"27 երկրներում մասնակցության տոկոսը գնահատվում է 51%. Սա ամենաբարձր ցուցանիշն է առնվազն վերջին 20 տարիների ընթացքում", - ասել է նա: 

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր երեկոյան հայտնել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը՝ հայտարարելով ընտրությունների նախնական արդյուքները Բրյուսելից:

Հիշեցնենք, որ այսօր Եվրախորհրդարանի ընտրությունների եզրափակիչ օրն էր: Այսօր ընտրություններ էին անցկացվում ԵՄ անդամ 21 պետություններում, մնացած 7-ում դրանք անցկացվել էին մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում: Երկրների մեծ մասում ընտրատեղամասերն արդեն փակվել են, նախնական ընդհանուր արդյունքները հայտնի կդառնան Բրյուսելի ժամանակով 23:00-ից հետո, երբ կփակվեն վերջին ընտրատեղամասերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: